Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մարդ այդքան թուրքերի «կոլոն» կլինի՞

Մարդ այդքան թուրքերի «կոլոն» կլինի՞
29.05.2023 | 08:35

Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնում ներողություն խնդրի Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար։

Կապիտուլյանտի մայիսի 28-ի ելույթից տպավորություն է ստացվում, որ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը հայ ժողովուրդը տվել է ում դեմ ասես, բայց ոչ՝ թուրքերի։

Մարդ այդքան թուրքերի «կոլոն» կլինի՞։

Մայիսի 28-ի ուղերձում բացակայում են «Թուրքիա», «թուրքական արշավանք», «թուրքերը սանձազերծեցին պատերազմ», Առաջին Հանրապետությունը կործանվեց թուրքական արշավանքի պատճառով» եզրույթները։

Ելույթում բացակայում են Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Արցախի զորագնդի ու մահապարտների գնդի հրամանատարներ՝ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների, ինչպես նաև Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի անունները։

Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային։

Քիչ էր մնում իր ուղերձում թուրքերից ներողություն խնդրեր Թուրքիայից հայ ժողովրդի կողմից մղված Մայիսյան հաղթանակների համար։

Կապիտուլյանտների Սարդարապատի հուշահամալիր այցից և գլխավոր կապիտուլյանտի թրքահպատակ ելույթից հետո կարիք կա հուշահամալիրի տարածքում խունկ ծխեցնել։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3506

Մեկնաբանություններ